Վճարման կարգը
«Taraz&Art» առցանց խանութում վճարումը կարելի է իրականացնել հետևյալ եղանակներով` կանխիկ, PayX համակարգով (քարտերով կամ QR կոդով), վճարում Idram համակարգով, EasyWallet և Telcell Wallet դրամապանակներով, վճարում տերմինալով (Telcell կամ EasyPay վճարային տերմինալների միջոցով) և բանկային փոխանցում։
Վճարումներն իրականացվում են ՀՀ դրամով:
💳 «PayX համակարգով (քարտերով կամ QR կոդով)» եղանակն ընտրելու դեպքում վճարումն կարելի է իրականացնել առաջարկվող 3 տարբերակներից որևէ մեկով՝
- ArCa կամ Visa վճարային քարտերով՝ «Վճարել քարտով»/«Pay by Card» տարբերակով.
- PayX QR կոդի միջոցով՝ «Սկանավորել և Վճարել հավելվածով»/«PayX Scan & Pay» տարբերակով.
- PayX կայքում (կցված վճարային քարտով)՝ «Մուտք գործել և Վճարել»/«PayX Log-in & Pay» տարբերակով:
🌐 «Idram համակարգով», «EasyWallet» և «Telcell Wallet» դրամապանակներով, ինչպես նաև «Վճարում տերմինալով» վճարման եղանակները ընտրելու դեպքում վճարումն իրականացվում է պատվերը տեղադրելուց հետո՝ 2 օրվա ընթացքում, կամ առաքիչի ներկայությամբ ապրանքն ստանալիս (միայն Երևանում)։
💱 «Բանկային փոխանցում» վճարման եղանակն ընտրելու դեպքում վճարումը (փոխանցումը) պետք է իրականացվի (ցանկացած բանկում) պատվերը տեղադրելուց հետո՝ 3 օրվա ընթացքում։
Անկանխիկ վճարման եղանակները նախընտրելու դեպքում պատվիրված ապրանքը կառաքվի միայն խանութի կողմից վճարումը (փոխանցումը) ստանալուց հետո։ Սահմանված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում պատվերը կչեղարկվի։
Պատվիրված ապրանքի որակից դժգոհության դեպքում՝ հաճախորդը կարող է հրաժարվել դրա գնումից ԱՆՎՃԱՐ (առանց որևէ տուգանքի՝ վճարելով միայն առաքման ծառայության արժեքը)։