Выбрать страницу

Փոխանակման և վերադարձի պայմաններ

«ՏարազԱրտ» առցանց խանութում պատվիրված ապրանքների փոխանակումն ու վերադարձն իրականացվում են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների տառին և ոգուն համապատասխան։

Վերադարձի պայմանները

1. Վերադարձի ենթակա ապրանքներ

Վերադարձի ենթակա են մեզ մոտ գնված բոլոր ապրանքները, բացառությամբ կառավարության 2002 թվականի հունվարի 30 թիվ 77 որոշմամբ սահմանած անվանացանկով ապրանքների, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ: Եթե ապրանքը որևէ պատճառով դուր չի եկել սպառողին այն ստանալիս, ապա ապրանքը կարող է վերադարձվել առաքիչին և այս դեպքում հաճախորդը վճարում է միայն առաքման ծառայության արժեքը։

2. Վերադարձի նախապայմանները

Պատշաճ որակի ապրանքն ընդունվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները և ապրանքային պիտակները:

3. Վերադարձի ժամկետները

Սպառողն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը: Վերադարձի կատարման վայրը և ժամը անհրաժեշտ է նախօրոք համաձայնեցնել «ՏարազԱրտ» առցանց խանութի կայքի ադմինիստրատորի հետ՝ զանգահարելով (099) 818 990 հեռախոսահամարով:

4. «Հայփոստ»ի միջոցով գնված ապրանքների վերադարձը

«Հայփոստ»-ի միջոցով գնված ապրանքների վերադարձը իրականացվում է սպառողի միջոցներով, իր իսկ նախընտրած տարբերակով:

5. Գումարի վերադարձ

Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդի կողմից նշված հաշվեհամարին:

Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում: